Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու որոշումն ընդունված է. ՌԴ-ում Իսրայելի դեսպան
Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու որոշումն ընդունված է։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ-ում Իսրայելի դեսպանը։
Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նախօրեին հայտնել էր, որ զինված ուժերը շուտով հրամաններ կստանան ցամաքային գործողություն սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ և «ներսից տեսնել Գազան»։
Իսրայելի պաշտպանության բանակը ենթադրում է, որ հարձակումը կլինի երկար և ինտենսիվ:
Իսրայելի իշխանությունները հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հաջորդ օրը պատերազմական դրություն են հայտարարել։ Ավելի ուշ Գալանտը հայտարարել է, որ երկիրը լայնածավալ հարձակում է սկսում Գազայի հատվածի դեմ։










