Լոռիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)

17:16 • 20.10.23

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի (պանիր, կարագ) արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք. Սպիտակ):
Մասնավորապես՝

- արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց խաչաձև աղտոտումը,

Нет описания.

- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, չի  իրականացվել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ,

Нет описания.

- արտադրական շինությունը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը կահավորված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով,

- բացակայել է անձնակազմի համար նախատեսված հանդերձարանը:

Нет описания.

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: