Մահմուդ Աբասը հրաժարվել է Բայդենի հետ հեռախոսազրույցից. Kan

10:12 • 20.10.23

Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը հրաժարվել է հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ վերջինիս չորեքշաբթի Իսրայել կատարած այցի ժամանակ: Այս մասին, ինչպես գրում է timesofisrael.com-ը,  Kan հանրային հեռուստաընկերությանը հայտնել է աղբյուրը:

Վկայակոչելով Ռամալլայում անանուն քաջատեղյակ պաղեստինյան աղբյուրին, Kan-ը գրում է, որ Բայդենի վարչակազմի պաշտոնյաները փորձել են հեռախոսազրույց կազմակերպել առաջնորդների միջև, սակայն Աբասը մերժել է խնդրանքը:

Հիշեցնենք, որ Աբասը նաև հրաժարվել էր մասնակցել Բայդենի և արաբ առաջնորդների հետ հանդիպմանը, որը պետք է կայանար այս շաբաթվա սկզբին Հորդանանում: