«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է տեղահանված արցախցիներին տրամադրվող աջակցության ծրագիրը (տեսանյութ)

20:44 • 20.10.23

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրվող աջակցության ծրագիրը:

Ինչպես նշում է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը, աշխատանքները սկսվել են դեռևս սեպտեմբերի 26-ին, երբ սկսվեց դեպի ՀՀ Արցախի մեր հայրենակիցների տեղահանումը։

«Նույն օրը պարոն Ծառուկյանի կողմից «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակազմը ստացել է հանձնարարական՝ պարզելու համար, թե ինչպիսի ծրագրեր են հնարավոր իրականացնել, որպեսզի դրանք լինեն ավելի հասցեական Արցախի մեր հայրենակիցներին օգնություն տրամադրելու մասով։ Ուսումնասիրությունները կատարելու անմիջապես հաջորդ օրը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սկսել է լայնածավալ աջակցության ծրագրեր իրականացնել», - շեշտում է Իվետա Տոնոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։