Շարունակում ենք Արցախում փնտրել մարդկանց. քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում․ ԿԽՄԿ (լուսանկարներ)

19:48 • 21.10.23

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից հետո անցել է մեկ ամիս․ մենք շարունակում ենք աշխատել տարածաշրջանում և արձագանքել առաջացած բազմաթիվ կարիքներին։

Այս մասին հայտնում են Կարմիր Խաչի միազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից:

Մեր աշխատակիցները դեռ շրջում են քաղաքի կենտրոնական վայրերում և լեռնային գյուղերում՝ փնտրելով կյանքի նշաններ և բոլոր այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն: Քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում․ մի մասը իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ չկարողանալու պատճառով:

Մենք տրամադրում ենք նրանց սնունդ և բժշկական օգնություն, նաև օգնում ենք կապ հաստատել հարազատների հետ կամ հնարավորություն ստեղծել Հայաստան տեղափոփվելու համար:

Հնարավոր է սա 2 մարդ and տեքստ նկարն էՀնարավոր է սա շտապօգնություն, փողոց and տեքստ նկարն էՀնարավոր է սա 3 people նկարն էՀնարավոր է սա 1 person նկարն էՀնարավոր է սա 3 մարդ, փողոց and տեքստ նկարն է