Պենտագոնի ղեկավարը խոստացել է շարունակել ռազմական մատակարարումներն Ուկրաինային

13:38 • 21.10.23

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովին ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի ռազմական մատակարարումները Կիևին:

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Պենտագոնին:

Նախարարները նաև քննարկել են նախորդ շաբաթ Բրյուսելում (Բելգիա) Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի (UDC) հանդիպման հաջող արդյունքները և Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները: