Էրդողանն ու Ստոլտենբերգը քննարկել են Գազայում տիրող իրավիճակը

20:06 • 21.10.23

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է Գազայի հատվածի սրումը և քննադատել արևմտյան երկրների՝ Իսրայելին կանգնեցնելու ձախողումը, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը և Ստոլտենբերգը քննարկել են Գազայում տիրող իրավիճակը, մարդու իրավունքների խախտումները կանխելու և խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության անխափան մատակարարումն ապահովելու համար անհրաժեշտ քայլերը։

«Էրդողանն ընդգծել է, որ արևմտյան երկրների դիրքորոշումները նպաստում են Գազայի հատվածում մարդու իրավունքների ոտնահարման աճին, և նրանց կողմից Իսրայելը կասեցնելու համար քայլեր չձեռնարկելը կհանգեցնի անուղղելի արդյունքների»,-ասվում է վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ: