Մենք կմնանք մեր հողի վրա. Մահմուդ Աբասը նախազգուշացրել է Գազայից պաղեստինցիների տեղահանման մասին

14:52 • 21.10.23

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Կահիրեի գագաթնաժողովում նախազգուշացրել է Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի տեղահանման մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով ՝ տարածաշրջանում անվտանգություն և խաղաղություն կհաստատվի միայն պաղեստինյան և հրեական պետություններ ստեղծվելուց հետո։

«Մենք չենք հեռանա, մենք կմնանք մեր հողի վրա», - հավելել է Աբասը։