Գերմանիան ևս 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար

15:40 • 21.10.23

Գերմանիան ևս 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Augsburger Allgemeine-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի դաշնային նախարարության պետական քարտուղար Յոխեն Ֆլասբարտը, որը նախօրեին ժամանել է Կիև:

Նրա խոսքով՝ գումարը կուղղվի կրթությանը, առողջապահությանը և խմելու ջրամատակարարմանը, ինչպես նաև քաղաքների վերակառուցմանը: 

Գերմանացի պաշտոնյան նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է աջակցել Ուկրաինայի տնտեսության առանցքային հատվածներին, մասնավորապես գյուղատնտեսությանը: