Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Վրաստանի կարևոր գործընկերը «Միջին միջանցք» նախագծում. Ադրբեջանի դեսպան
Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Վրաստանի կարևոր գործընկերը «Միջին միջանցք» նախագծում:
Դա կարող է տեղի ունենալ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, ասել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։
Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նա նաև ընդգծեց, որ ծրագրի արդյունքը կլինի ոչ միայն Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև ապրանքների արդյունավետ փոխադրումը, այլև ծրագրի ողջ երթուղու երկայնքով ներտարածաշրջանային համագործակցության ակտիվացումը։
«Միջին միջանցք» նախագծի հաջող իրականացումը խթան կհաղորդի Հարավային Կովկասի երկրների համագործակցությանը»,-ամփոփել է Մուստաֆաևը:










