Վիրավորում ստացած իսրայելցիների թիվը գերազանցել է 5 հազարը

12:47 • 21.10.23

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր վիրավորում է ստացել Իսրայելի ավելի քան հինգ հազար քաղաքացի։

Այս մասին հաղորդում է i24 հեռուստաալիքը՝ հղում անելով Իսրայելի առողջապահության նախարարությանը։

Ավելի վաղ Times of Israel պարբերականը հաղորդում էր 4,9 հազար տուժածի մասին։