Ռուսաստանը ԼՂ-ում տեղի ունեցածն ընկալում է որպես սեփական ողբերգություն. Հայաստանում ՌԴ դեսպան

20:48 • 21.10.23

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն ընկալում է որպես սեփական ողբերգություն:

 Տեղեկացնում է Sputnik Արմենիան:

«Մենք ականատես եղանք, թե ինչպես ԼՂ-ի ավելի քան 100 հազար բնակիչներ՝ հայեր, նաև ռուսներ, ստիպված լքեցին իրենց հայրենիքը։ Մոսկվան նրանց օգնություն է ցուցաբերում ինչպես մասնավոր կազմակերպությունների, այնպես էլ պետական մակարդակով»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը ռուսաստանյան հայրենակիցների համաժողովում: