ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ նիստ կհրավիրի Պաղեստինի և Իսրայելի հարցով. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
Ռուսաստանն անպայման ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր նիստ կհրավիրի պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցով, քանի որ մյուս երկրները չեն համարձակվում դա անել:
«Սոլովյով Live»-ի եթերում այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Այս շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ-ն չկարողացավ ընդունել Ռուսաստանի, այնուհետև Բրազիլիայի բանաձևերը: Ռուսաստանի Դաշնության բանաձևի նախագիծը անհապաղ, կայուն և պահպանվող հրադադարի կոչ էր անում, բայց անհրաժեշտ թվով ձայներ չհավաքեց, հիմնականում երկրների արևմտյան ճամբարի դիրքորոշման պատճառով, որը պահանջում էր տեքստում դատապարտել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը:
Իսկ Բրազիլիայի փաստաթուղթն արգելափակվեց ԱՄՆ-ի կողմից, քանի որ, ըստ ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի, նախագիծը չէր արտացոլում Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կեղծավորություն է անվանել ԱՄՆ-ի քայլը և հայտարարել, որ Վաշինգտոնն ի սկզբանե շահագրգռված չէր Գազայի և Իսրայելի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունման հարցում:










