Արցախից տեղահանվածների համար մարդասիրական բեռով ինքնաթիռը Բուենոս Այրեսից Հայաստան կժամանի հոկտեմբերի 22-ի երեկոյան

11:41 • 22.10.23

Բուենոս Այրեսից hոկտեմբերի 21-ին Երևան է մեկնել հատուկ չվերթ, որը տեղափոխում է մարդասիրական օգնություն՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար:

Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ թռիչքը կազմակերպել են Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունը և «Սպիտակ սաղավարտներ» գործակալությունը՝ համագործակցությամբ Էնրիկե Պինիեյրոյի «ՍոլիդԱիր» հիմնադրամի:

Դեսպանությունն իր խորին երախտիքն է հայտնում նաև Արգենտինայի հայ համայնքին, բոլոր համայնքային կառույցներին և անհատներին, որոնք իրականություն են դարձրել այս մարդասիրական առաքելությունն իրենց հայրենանվեր աշխատանքով:

Բուենոս Այրեսից Հայաստան եկող 10 հազար 865 կգ մարդասիրական օգնությունը ներառում է տաք հագուստ, կոշիկ, մանկական հիգիենայի պարագաներ, սրբիչներ, էլեկտրական տաքացնող սարքավորումներ և այլ իրեր։ Տեղափոխող ինքնաթիռը Հայաստանում կլինի հոկտեմբերի 22-ի երեկոյան։

Возможно, это изображение 14 человекВозможно, это изображение 8 человек и текстВозможно, это изображение летательный аппаратВозможно, это изображение 5 человек и летательный аппаратВозможно, это изображение 1 человек и летательный аппаратВозможно, это изображение 2 человека и летательный аппаратВозможно, это изображение 2 человека и летательный аппарат