Աջակցելով արցախահայությանը․ Career City Fest-ը կանցկացվի արտահերթ` հատուկ ձևաչափով (տեսանյութ)

20:02 • 23.10.23

Skill Event Marketing Сompany-իի նախաձեռնությամբ Career City Fest-ը կանցկացվի արտահերթ՝ հատուկ ձևաչափով։ Նպատակը Հայաստանում գտնվող արցախահայությանն աջակցելն է։ 70-ից ավելի ընկերություններ, կրթական հաստատություններ և կազմակերպություններ հոկտեմբերի 26-ին կհամախմբվեն մեկ հարթակում՝ Արցախից ժամանած մեր հայրենակիցներին ներկայացնելու իրենց լավագույն առաջարկները՝ աշխատանքի, կրթության, սոցիալական ոլորտներում։ Նախաձեռնությունը հնարավոր է դարձել Մերիդիան Էքսպո կենտրոնի տնօրինության աջակցության շնորհիվ, ովքեր միացել են նախաձեռնությանն ու հարթակ տրամադրել արտահերթ Career City Fest-ն իրականացնելու համար։

Հարթակը բաց է լինելու բոլոր ոլորտների ներկայացուցիչների համար։ Այն լուծելու է միանգամից մի քանի կարևոր խնդիրներ՝ աշխատանքի դիմելու հարցում խորհրդատվություն և աջակցություն, ծանոթացում կրթական և մասնագիտական վերապատրաստման հնարավորություններին, նոր և օգտակար կապերի հաստատում և այլն։

Ոլորտի մասնագետները խոսելու են Հայաստանի աշխատաշուկայում ճիշտ ներկայանլու, հաջողելու քայլերի մասին, ինչպես նաև աշխատաշուկայում առկա հնարավորությունների և մարտահրավերների մասին։

Միջոցառման մասնակցությունն ազատ է ինչպես ընկերությունների, այնպես էլ այցելել ցանկացող անհատների համար։ Գրանցվել կարող եք areer City Fest․am կայքում, միջոցառումը կմեկնարկի Մերիդիան էքսպո կենտրոնում, այցելուների գրանցումը կմեկնարկի՝ 11:30-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։