Իսրայելը Գրետա Թունբերգին կհեռացնի դպրոցական ծրագրից՝ Պաղեստինին աջակցելու պատճառով

14:06 • 23.10.23

Իսրայելի կրթության նախարարությունը հայտարարել է, որ հայտնի էկո ակտիվիստ Գրետա Թունբերգի մասին ցանկացած հղում կհեռացվի դպրոցական ծրագրից այն բանից հետո, երբ վերջինս իր աջակցությունն է հայտնել պաղեստինցիներին՝ հրապարակելով «Կանգնիր Գազայի կողքին» գրությամբ լուսանկարը:Այս մասին հայտնում է jpost.com-ը:

«Այս դիրքորոշումը զրկում է նրան կրթական և բարոյական օրինակ լինելուց, և նա այլևս իրավասու չէ ծառայել որպես ոգեշնչող և դաստիարակման օրինակ իսրայելցի աշակերտների համար», - հայտարարել է նախարարությունը:

Մի քանի օր առաջ Թունբերգը X-ում գրառում էր արել ի պաշտպանություն Պաղեստինի. «Այսօր մենք բողոքում ենք՝ ի համերաշխություն Պաղեստինի և Գազայի: Աշխարհը պետք է բարձրաձայնի և անհապաղ զինադադարի, արդարության և ազատության կոչ անի ինչպես պաղեստինցիների, այնպես էլ բոլոր տուժած խաղաղ բնակիչների համար»,- գրել էր Թունբերգը:

Greta Thunberg posts pro-Palestinian pic with antisemitic trope