Շվեդիան ողջունել է Էրդողանի առաջարկը՝ վավերացնել իր անդամակցությունը ՆԱՏՕ-ին

19:10 • 23.10.23

Շվեդիայի վարչապետը ողջունել է լուրն այն մասին, որ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանին առաջարկել է վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը:

Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ուրախալի լուր է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ներկայումս վավերացման փաստաթղթեր է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան։

Այժմ խորհրդարանին մնում է զբաղվել այդ հարցով ։

Մենք անհամբեր սպասում ենք ՆԱՏՕ-ին անդամակցելուն»,-գրել Է Շվեդիայի վարչապետը X սոցցանցի իր էջում։