Մեզ համար առաջնահերթ է, որ ծնողները հնարավորություն ունենան երեխային երկարօրյա թողնել մանկապարտեզում․ Տիգրան Ավինյան

10:32 • 23.10.23

Մեզ համար առաջնահերթ է, որ ծնողները հնարավորություն ունենան երեխային երկարօրյա թողնել մանկապարտեզում:

Այս մասին Գործակարգավորական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ պետք է այնպես անել, որպեսզի մեկ տարի հետո գրեթե բոլոր մանկապարտեզներում նման  հնարավորություններ ստեղծվեն։

Քաղաքապետին զեկուցեցին, որ Երևանի 85 մանկապարտեզներում գործում են երկարօրյա խմբեր:

Մանկապարտեզ է հաճախում 26,500 երեխա, որոնցից երկարօրյա է մնում 1,000-ը։