ԵՄ երկրները համաձայնության չեն եկել Ուկրաինային օգնության նոր փաթեթի շուրջ
ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում կայացած հանդիպմանը կրկին չեն կարողացել պայմանավորվել Ուկրաինային զենքի համար 500 մլն եվրո հատկացնելու շուրջ :
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ դեռ չի հաջողվել համաձայնության հասնել Ուկրաինային 500 մլն եվրո ռազմական օգնության նոր տրանշի հատկացման շուրջ, բայց մենք անպայման դա կանենք ապագայում», - ասել է Բորելը:










