Մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները. դրանք կանցկացվեն Բաքվում, Նախիջևանում և օկուպացված Արցախում

11:15 • 23.10.23

Մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» համատեղ մարտավարական զորավարժությունները, որոնք  անցկացվելու են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Բաքու քաղաքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և օկուպացված Արցախի տարածքներում:

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն, զորավարժություններին ներգրավված է երկու երկրների տարբեր տիպի զորքերի՝ ընդհանուր առմամբ մինչև 3 հազար հոգանոց անձնակազմ, 130 միավոր զրահատեխնիկա, մինչև 100 հրետանային զինատեսակ, ավելի քան 20 ավիացիոն և թռիչքային տեխնիկա, ինժեներական սարքավորումներ:

Զորավարժություններն անցկացնելիս հիմնական ուշադրությունը հատկացվելու է զորքերի փոխգործակցության մարտական համակարգվածության ապահովմանը։

Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 25-ը:

Մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները. դրանք կանցկացվեն Բաքվում, Նախիջևանում և օկուպացված Արցախում