«Հակահերոսը, հականերբող, զուսպ մնա ասաց, զսպաշապիկ հագցրու քեզ»․ Աղվան Վարդանյանն իր բանաստեղծությունը կարդաց և իշխանությանը խնդրեց թեթև նայել (տեսանյութ)

17:29 • 24.10.23

ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն իր գրած բանաստեղծություններն ընթերցեց, որոնցից մեկը գրել է 2018 թվականի հուլիսին։

«Պարզ է, հակահերոսը, հականերբող, զուսպ մնա ասաց, զսպաշապիկ հագցրու քեզ,  քարտեզագիրը ձեռքի ափի հեղափոխության խաթաբալան, ինչեր են գրված, ով է գրել։ Նա չի կարդալու, ջնջող է նա։ Դեռ ինչեր պետք է պարտագրվեն մինչև սափրվի և լողանա․․։ Անհայրենիք, պնակալեզ, պատեհապաշտ»,- բանաստեղծություն-հայտարարությունը հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորը։

Աղվան Վարդանյանն ասաց, որ խնդրում է թեթև նայել, զուտ բանաստեղծություն է, անձնական ոչինչ չկա։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց, որ այդպես էլ վերաբերվում են, ոչինչ ավելի։