Ռուսաստանը չի ճանաչի հայկական վարորդական իրավունքի վկայականները

14:44 • 24.10.23

Պետդուման անժամկետ հետաձգել է հայկական վարորդական իրավունքի ճանաչումը: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Պետդուման որոշել է անժամկետ հետաձգել ՌԴ-ում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության համար ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականների ճանաչումը, ինչի մասին հայտնել է Պետդումայի մամուլի ծառայությունը: