Իսրայելին աջակցությունը չի ազդի Ուկրաինային օգնության վրա. Շոլց

16:24 • 24.10.23

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստացել է պահպանել Գերմանիայի օգնությունն Ուկրաինային նույնիսկ այն պարագայում, երբ Բեռլինն աջակցում է Իսրայելին ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտությունում, գրում է timesofisrael.com-ը:

«Մենք աջակցում ենք Ուկրաինային տնտեսապես, ֆինանսապես, մարդասիրական օգնությունով և նաև զենքով։ Այս աջակցությունը ոչ մի կերպ չի ազդի այն փաստի վրա, որ մենք, իհարկե, հոկտեմբերի 7-ից ի վեր մեծագույն մտահոգությամբ կենտրոնացել ենք Իսրայելի և Մերձավոր Արևելքի վրա», - ասել է Շոլցը: