ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդների մեջ կա 30 երեխա. Իսրայելի նախագահը՝ Մակրոնին

13:13 • 24.10.23

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատանդ է պահում 30 երեխայի. այս մասին հայտարարել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը, փոխանցում է kommersant.ru-ն:

Խոսելով առևանգվածների ազատ արձակման մասին՝ Իսրայելի նախագահը նշել է, որ տարբերություն չկա միայն Իսրայելի քաղաքացիություն և երկքաղաքացիություն ունեցողների միջև։

«Ի վերջո, յուրաքանչյուր իսրայելցի իսրայելցի է, և մենք ցանկանում ենք, որ նրանք վերադառնան որքան հնարավոր է շուտ»,- հավելել է նա:

Իսրայելի իշխանությունների տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող ընդհանուր առմամբ 222 մարդ կա։