ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա հենց այնպես չի եղել. ՄԱԿ գլխավոր քարտուղար

19:55 • 24.10.23

ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա հենց այնպես չի եղել. Պաղեստինի ժողովուրդը 56 տարի օկուպացված է եղել: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Միևնույն ժամանակ Գուտերեշը դատապարտել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա։

«Կարևոր է  գիտակցել, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումները տեղի չեն ունեցել վակուումում: Պաղեստինի ժողովուրդը ենթարկվել է 56 տարվա խեղդող օկուպացիայի»,- ասել է Գուտերեշն ու հավելել, որ նրանք ականատես են եղել բռնությունների, տեղահանությունների:

Ըստ Գուտերեշի՝ Պաղեստինի ժողովրդի խնդիրների քաղաքական լուծման հույսերը մարում են:

Նրա խոսքով՝ չնայած այդ ամենին՝ պաղեստինցիների դժգոհությունները չեն կարող արդարացնել ՀԱՄԱՍ-ի սարսափելի հարձակումները: ՀԱՄԱՍ-ի հարձակումներն էլ չեն կարող պատճառ հանդիսանալ Պաղեստինի ժողովրդի հավաքական պատժի համար։