Ֆրանսիան նախազգուշացրել է «Հեզբոլլահ»-ին կռվի մեջ չմտնել. Մակրոն
Ֆրանսիան «հստակ նախազգուշացրել է «Հեզբոլլահ»-ին չմիջամտել Իսրայել-ՀԱՄԱՍ կռվին. այս մասին Իսրայելում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է timesofisrael.com-ը։
Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան «այլ պոտենցիալ ահաբեկչական խմբավորումներին, որոնք ցանկանում են միանալ այս գործողությանը նախազգուշացրել է, որպեսզի չմտնեն կռվի մեջ»: Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան «հստակ նախազգուշացրել է «Հեզբոլլահ»-ին ուղիղ հաղորդագրություններով»:
Մինչդեռ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, Երուսաղեմում հյուրընկալելով Ֆրանսիայի նախագահին, ասել է, որ Իսրայելը «պարտավոր է ոչնչացնել իր թշնամիներին»։
Հերցոգը նաև զգուշացրել է, որ Իրանը «կրակի հետ է խաղում» Լիբանանում, գրում է timesofisrael.com-ը։
«Եթե «Հեզբոլլահ»-ը մեզ պատերազմի մեջ ներքաշի, ապա պարզ է, որ Լիբանանը կվճարի դրա գինը», - ասել է Հերցոգը:
Մակրոնը իր հերթին ասել է, որ ահաբեկչական կազմակերպություններին պետք է հարվածել, բայց Իսրայելը պետք է «թիրախային գործողություններ» իրականացնի։










