18-ամյա արցախցին ազատ կարձակվի․ վերաքննիչ բողոքը բավարարվեց

11:38 • 24.10.23

18-ամյա արցախցին ազատ կարձակվի․ վերաքննիչ բողոքը բավարարվեց:

Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան  էջից:

«Գնամ Մարատին բանտից տանեմ տուն: Մայրը երկար է սպասել:

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Նարինե Հովակիմյանի, բողոքս ամբողջությամբ բավարարեց, Մարատ Հակոբյանի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ, Մարատին ազատ արձակեց»,- գրել է Բաբայանը:

Հիշեցնենք, որ 18-ամյա արցախցի Մարատ Հակոբյանը դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել էր՝   բողոքի ակցիաների վարույթի շրջանակներում, նա մասնկացել էր սեպտեմբերին Երևանում կայացած ակցիաներին: