Մեքսիկայում առնվազն 13 ոստիկան է զոհվել հարձակման հետևանքով

11:25 • 24.10.23

Մեքսիկայի հարավային Գերերո նահանգում հոկտեմբերի 23-ին առնվազն 13 ոստիկան է զոհվել զինված խմբավորման հարձակման հետևանքով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Formula ռադիոկայանը։

Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Ակապուլկո-Սիուատանեխո դաշնային մայրուղու վրա։

Առնվազն երկու ոստիկան վիրավորվել է։ Հարձակվողներին փնտրում են։