Հայաստանի կառավարությունն ընթացիկ ծախսեր անելու դեպքում խնդիր չի ունենա, բայց դա թույլ չի տալու արցախցիներին ինտեգրել, ամբողջությամբ նրանց խնդիրները լուծել․ Սուրեն Պարսյան․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանական ագրեսիան և արցախահայության բռնի տեղահանումը հումանիտար աղետ ստեղծեց Արցախում և Հայաստանում: Նման կարծիք է հայտնում տնտեսագետ Սուրեն Պարսյանը: «Մոտ 100 հազար արցախցի ստիպված է նոր կյանք սկսել, նոր բնակարանի հարց լուծել այս դժվարին պայմաններում: Սա բավականին լուրջ խնդիր է, արցախահայության համար՝ էլ ավելի դժվար, հաշվի առնելով այն, որ նրանք մոտ ինն ամիս գտնվել են շրջափակման պայմաններում և այդ ընթացքում ծախսել են իրենց ռեսուրսներն ընթացիկ խնդիրները լուծելու համար: Դրանից զատ, նաև Հայաստան տեղափոխվելիս իրենց միջոցները, ակտիվները թողել են Արցախում: Չեն կարողացել իրենց կապիտալը դուրս բերել պարզ պատճառով, քանի որ ոչ ոք չէր գնի իրենց անշարժ և շարժական գույքը: Մարդիկ մեծ կորուստներով են Հայաստան տեղափոխվել, ակնհայտ է, որ Հայաստանի կառավարությունը չի կարող դրանք փոխհատուցել, խոսքը տան, մեքենայի, բիզնեսի մասին է: Հայաստանի կառավարությունը փորձել է մի քանի փուլով լուծել խնդիրները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը:
Ընդգծում է՝ առաջին փուլը բնակարանով ապահովելու հարցն է: «Ըստ իս, կառավարությունը հիմնականում այն ձախողեց, հաշվի առնելով այն, որ արցախցիներից քչերն են օգտվել կառավարության տրամադրած բնակարաններից: Բացի դա, մինչ այժմ էլ մեծ թվով արցախցիներ տեղակայված են դպրոցների, մանկապարտեզների դահլիճներում կամ ընդհանուր հավաքատեղիում: Կառավարությունը սա ներկայացնում է որպես արցախցիների տեղավորման փաստ, բայց դա իրականությունից բավականին հեռու է: Մարդկանց կեցության հարցը դեռևս լուծված չէ: Հաջորդ փուլով կառավարությունը փորձում է ընթացիկ խնդիրները լուծել: Կրթության հարցը հիմնականում լուծեց: Կառավարությունը հայտարարեց, որ երեխաները կարող են դիմել մոտակա դպրոցներ, իսկ ուսանողները՝ բուհեր, ուսումը շարունակելու համար: Ուսանողների պարագայում՝ եթե այդ համալսարանում կա իրենց համապատասխան կրթական ծրագիրը»,-նշում է մեր զրուցակիցը:
Ըստ Պարսյանի, երրորդ փուլով կառավարությունը որոշում կայացրեց միանվագ 100 հազարական դրամ տրամադրել արցախցիներին՝ անկախ նրանից, թե ինչ կորուստներ են ունեցել և այլն: «100 հազարականների վճարումներն արդեն իրականացվում են, մարդկանց զգալի մասն այն ստացել է: Հաջորդ փուլով կառավարությունը նախատեսել է 50 հազար դրամ փոխհատուցում՝ վարձով ապրողների վարձավճարի և կոմունալի փոխհատուցման տեսքով: Այս գումարը ստանալու են նրանք, ովքեր բնակարան չունեն: Կառավարությունը հայտարարեց, որ մոտ 10 հազար արցախցի Հայաստանում ունի բնակարան, բայց այդ 10 հազարի մեջ նաև նրանք են, ովքեր, ասենք, 2, 3 կամ 10 տարի առաջ են Հայաստան եկել: Չպետք է դա շփոթել նրա հետ, որ Հայաստան տեղափոխված 100 հազար արցախցուց 10 հազարն ունի բնակարան: Դա այդպես չէ: Առհասարակ, 10 հազար արցախցի, որոնց գրանցումը Արցախում է, Հայաստանում նույնպես ունեն անշարժ գույք:
Կառավարությունն այս մարդկանց փոխհատուցում չի տրամադրելու, տրամադրելու է նրանց, ովքեր վարձով են բնակվում: Արցախցիները դա պետք է հիմնավորեն՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր: Սակայն որոշ արցախցիներ այս մասով խնդիրներ ունեն, որովհետև հաճախ վարձատուները չեն ցանկանում որևէ փաստաթուղթ կազմել, պայմանագիր կնքել: Դա կարող է որոշակի խնդիրներ ստեղծել արցախցիների համար, այս հարցին պետք է անդրադառնալ և լուծումներ գտնել: Իսկ երեկ կառավարությունը հայտարարեց, որ դարձյալ որոշ խմբերի համար նախատեսում է 50 հազար դրամի վճարում ընթացիկ հարցեր լուծելու համար»,-ասում է տնտեսագետը: Այս բոլոր գործողություններին զուգահեռ կառավարությունը, ըստ մեր զրուցակցի, պետք է մեկ կարևոր քայլ կատարի:
«Նա պետք է հստակ քաղաքական որոշում կայացնի արցախցիների մասով՝ նրանք մնալո՞ւ են Հայաստանում, թե՞ վերադառնալու են: Սա թույլ կտա արցախցիներին հասկանալ՝ այստեղ տան հարց լուծել և նոր կյանք սկսե՞լ, թե՞ պետք է վերադառնան: Սա լուրջ որոշում է, և կարծում եմ՝ կառավարությունն այս վեց ամիսը թայմ-աութ է վերցրել, որպեսզի հասկանա, թե ինչ է անելու: Արցախցիներ կան, որոնք ունեն բնակարան գնելու հնարավորություն, բայց չեն գնում, քանի որ մտածում են, թե վերադառնալու են, կամ կառավարությունը կարող է իրենց բնակարանով ապահովել: Բազմաթիվ անորոշություններ կան, որոնք, ավաղ, արցախցիների մի մասին ստիպում են նաև հեռանալ Հայաստանից: Մոտավորապես 3 000 արցախցի հեռացել է Հայաստանից, հիմնականում նրանք են, որոնց ընտանիքի անդամներն արդեն իսկ բնակություն են հաստատել, օրինակ՝ Ռուսաստանում, և նրանք միացել են իրենց ընտանիքներին: Գաղտնիք չէ, որ ռուսական կողմը շահագրգռված է, որ արցախցիների մի մասն իրենց մոտ ապրի՝ վերաբնակեցման իրենց խնդիրները լուծելով և այլն, անգամ հայտարարություններ հնչեցին, որ արցախցիները կարող են ծառայել նաև ռուսական բանակում և այլն»,-նշում է Պարսյանը:
Նրա խոսքով, Հայաստանն ինքն իր համար պետք է կայացնի այդ ռազմավարական որոշումը՝ արցախցիները մնալո՞ւ են, թե՞ գնալու են, և դրան համապատասխան ծրագրեր իրականացնի: «Եթե մնալու են, ապա պետք է վերաբնակեցման կոնկրետ ծրագիր իրականացնի արցախցիների համար: Այս պահին ծրագիրը չկա, նաև որոշակի մոտեցումներ էլ չկան, թե ինչ է լինելու: Արցախցիներից շատերը սպասողական վիճակում են, անորոշությունն ամենամեծ խնդիրն է, որը կխոչընդոտի արցախցիների ինտեգրմանը: Դրանից զատ արցախցիները նաև զբաղվածության հարց ունեն: Արցախում մոտ 67 հազար աշխատատեղ կար, որից 20 հազարը մասնավոր էր, 47 հազարը՝ պետական: Պետական սեկտորի աշխատողներին Հայաստանում ամբողջությամբ ինտեգրելը բնականաբար հնարավոր չէ, բայց նրանց մի մասին պետք է փորձենք:
Պետք է որոշակի պայմաններ ստեղծվեն նրանց վերապատրաստման, քաղծառայության կարգավիճակը ճանաչելու մասով: Քաղծառայողներ կան, որոնց կարգավիճակը Հայաստանում չի ճանաչվում, քանի որ 2018 թ.-ին Հայաստանում օրենսդրությունը փոխվել է, իսկ իրենց մոտ չի փոխվել, և այս առումով խնդիր կա: Պետք է փորձել ներդաշնակեցնել պետական սեկտորի աշխատողների կարգավիճակները, որ նրանք կարողանան Հայաստանի պետական հատվածի մրցույթներին մասնակցել և աշխատատեղերը զբաղեցնել: Իսկ մասնավորի դեպքում ավելի հեշտ կլինի, մարդը կարող է արագ վերապատրաստվել և ինտեգրվել մեր մասնավոր հատվածում: Արցախցիների մի զգալի մասը մարզերում է տեղակայված, իսկ այնտեղ աշխատատեղերը շատ քիչ են, դա ևս լուրջ խնդիր է:
Նրանք զբաղվածության խնդրի առջև կարող են կանգնել: Ունեինք բազմաթիվ դատարկ գյուղեր, որտեղ տեղակայվել են արցախցիները, նրանք գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու պարագայում օգուտ կբերեն Հայաստանին պարենամթերքի անվտանգության մասով, իրենք էլ աշխատանք կունենան: Տնտեսական տարբեր ներուժ ունենք, որոնք պետք է փորձել օգտագործել: Արցախցիների ներուժը բավականին մեծ է, այն պետք ճիշտ օգտագործել, որպեսզի նրանք չհեռանան Հայաստանից»,ընդգծում է մեր զրուցակիցը: Իսկ Հայաստանի պետական բյուջեն ի զորո՞ւ է իրականացնել ֆինանսական այս պարտավորությունները՝ նոր իրականության պայմաններում:
«Կառավարության հայտարարած ծրագրերի համար վեց ամսվա հաշվարկով մոտավորապես 50 մլրդ դրամ կծախսվի: Խոսքը տրամադրվող ֆինանսական աջակցության մասին է, բացի դա, առաջիկա վեց ամիսն արցախցիները ստանալու են անվճար կրթություն և օգտվելու են առողջապահական համակարգից: Եթե որոշում ենք կայացրել արցախցիների վերաբնակեցման ծրագիր իրականացնել, ապա կառավարությունը պետք է սկսի բնակարանաշինական ծրագրեր իրականացնել, սա կարող է մի քանի հարյուր միլիոն, նույնիսկ միլիարդ դոլար պահանջել: Բացի դա, Արցախի բանկերը մոտավորապես 200 մլրդ դրամի չափով վարկեր էին տրամադրել բիզնեսներին: Արցախում գործող վեց բանկերն այդ գումարը հետ են պահանջելու, իսկ դրանց երաշխավորը Հայաստանի կառավարությունն է: Այն պետք է նաև այս տարիների ընթացքում բանկերի՝ կուտակված պարտքերը վճարի: Հայաստանի կառավարությունն ընթացիկ ծախսեր անելու դեպքում խնդիր չի ունենա, խոսքը 50 միլիարդի, նաև բանկերի սպասարկման մասին է, բայց դա թույլ չի տալու արցախցիներին ինտեգրել, ամբողջությամբ նրանց խնդիրները լուծել: Պետք է բավականին մեծ գումարներ գտնել բնակարանաշինության և այլ խնդիրները լուծելու համար»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
«Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան
Ադրբեջանը սպասում է Հայաստանի նոր ղեկավարին, Փաշինյանն այլևս Ադրբեջանին հետաքրքիր չէ․ Տիգրան Քոչարյան
Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ. ՀԿԿ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն
Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
- 20:40 • 01.11.24 Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
- 19:51 • 01.11.24 Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
- 13:40 • 31.10.24 Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
- 12:01 • 31.10.24 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
- 11:34 • 31.10.24 ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
- 11:20 • 31.10.24 Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
- 11:16 • 31.10.24 Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
- 20:57 • 30.10.24 Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
- 20:38 • 30.10.24 Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
- 16:15 • 29.10.24 ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
- 15:17 • 29.10.24 Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
- 12:25 • 29.10.24 Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
- 20:38 • 28.10.24 Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
- 12:15 • 28.10.24 Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
- 11:13 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
- 11:01 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
- 10:48 • 28.10.24 Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
- 20:12 • 26.10.24 Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
- 23:15 • 25.10.24 Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
- 20:44 • 25.10.24 Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
- 13:03 • 25.10.24 ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
- 11:37 • 25.10.24 Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
- 12:16 • 24.10.24 «Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:00 • 24.10.24 Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
- 20:38 • 23.10.24 Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
- 18:29 • 23.10.24 BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
- 17:33 • 23.10.24 Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
- 14:36 • 23.10.24 Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
- 11:19 • 23.10.24 Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
- 17:36 • 22.10.24 Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
- 17:33 • 22.10.24 Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
- 17:03 • 22.10.24 Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
- 14:22 • 22.10.24 Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
- 12:37 • 22.10.24 Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
- 11:40 • 22.10.24 Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
- 11:16 • 22.10.24 Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
- 10:25 • 22.10.24 Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան
- 20:35 • 21.10.24 Ադրբեջանը սպասում է Հայաստանի նոր ղեկավարին, Փաշինյանն այլևս Ադրբեջանին հետաքրքիր չէ․ Տիգրան Քոչարյան
- 13:00 • 21.10.24 Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ. ՀԿԿ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն
- 12:16 • 21.10.24 Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սպորտ 09:35 • 02/11 Հայտնի է, թե ով է եղել Մադրիդի «Ռեալ»-ում «Ոսկե գնդակ»-ի արարողությանը չմասնակցելու նախաձեռնողը Հիշեցնենք, որ «Ռեալը» ճանաչվել է տղամարդկանց լավագույն թիմ, Անչելոտին՝ լավագույն մարզիչ, իսկ Կիլիան Մբապեն կիսել է Գերդ Մյուլերի մրցանակը Հարի Քեյնի հետ։ «Ոսկե գնդակն» էլ բաժին է հասել «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրին։
-
Իրադարձային 23:25 • 01/11 Շիրակում բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «Opel»-ը․ կան տուժածներ Վթարի հետևանքով Արամայիս Մ.-ն, նրա ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Մելիք Մ.-ն և 50-ամյա Գոհար Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Գոհար Խ.-ի մահը։
-
Իրադարձային 15:26 • 02/11 Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում․ Ավինյան (տեսանյութ) «Մարդկանց կյանքը և առողջությունը կարևոր է մեզ համար, և մենք շարունակելու ենք բարձրացնել մեր ծառայությունների որակը»,- գրել է քաղաքապետը։
-
Ժամանց 11:09 • 01/11 Ինչ կերպարներով են Քիմ Քարդաշյանն ու մյուս աստղերը նշել Հելոուինը (լուսանկարներ) Հելոուինն արևմտյան շոու բիզնեսի աստղերի ամենասիրելի տոներից է, որի ժամանակ նրանք ներկայանում են ամենահամարձակ և անսպասելի կերպարներով: Երբեմն այդ կերպարներն այնքան բարդ ու անսովոր են լինում, որ առաջին հայացքից դժվար է հասկանալ՝ ով է թաքնված տվյալ կերպարի տակ:
-
Մամուլի տեսություն 08:34 • 01/11 Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեց. «Ժողովուրդ» Մեր գործընկերը հաստատեց, որ իր եւ Ալեն Սիմոնյանի միջեւ երեկ միջադեպ է տեղի ունեցել, պատմեց, որ, իսկապես, մեր տեղեկությունները ճիշտ են, եւ որ իրենց խոսակցության ժամանակ իրավիճակն այնքան է լարվել, որ Սիմոնյանի անվտանգության աշխատակիցները բռնել են լրագրողի ձեռքերը. «
-
Իրադարձային 10:39 • 01/11 Վալենսիայում սաստիկ հեղեղների шվերիչ հետևանքները՝ ֆոտոշարքով Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է երկնքից արված կադրեր, որոնք ներկայացնում են ավերածությունների ամբողջ մասշտաբը: Կադրերում երևում են ցեխաջրերով ողողված փողոցներ, քշված-տարված, իրար վրա կուտակված մեքենաներ, փլուզված շինություններ:
-
Իրադարձային 09:23 • 01/11 Պակիստանի նախագահը Դուբայի օդանավակայանում ինքնաթիռից իջնելիս կոտրել է ոտքը Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին Դուբայի օդանավակայանում ինքնաթիռից իջնելիս կոտրել է ոտքը։ Այս մասին հինգշաբթի՝ հոկտեմբերի 31ին, հայտնել է Dawn հեռուստաալիքը։Հիվանդանոցում Զարդարիի ոտքը գիպս են դրել, որը Պա
-
Տնտեսություն 12:19 • 01/11 Bloomberg-ը թարմացրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը Bloomberg Billionaires Indexը ներկայացրել է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց թարմացված վարկանշային ցուցակը Ըստ գործակալության տվյալների՝ աշխարհի ամենահարուստ մարդը շարունակում է մնալ SpaceX և Tesla ընկերությունների հի
-
Իրադարձային 14:44 • 01/11 Զանգվածային հրաձգություն՝ ԱՄՆ-ում Հելոուինի տոնակատարության ժամանակ. կան զոհեր, վիրավորներ Օռլանդոյի ոստիկանապետ Էրիկ Սմիթը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ դեպքի վայրում ձերբակալվել է 17-ամյա կասկածյալ: Ոստիկանությունը հայտնել է, որ շարժառիթը դեռևս պարզված չէ: Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ։
-
Իրադարձային 10:00 • 01/11 Ընտրությունների ժամանակ գրանցվել է երրորդ երկրների աննախադեպ միջամտություն. Կոբախիձե «Օտարերկրյա ֆինանսավորումը Վրաստանում օգտագործվում է քաղաքական նպատակներով: Այս ընտրություններին արձանագրվել է դրսից աննախադեպ միջամտության, այդ թվում՝ օտարերկրյա փողերի միջոցով», - մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։
-
Իրադարձային 23:37 • 31/10 Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես է ներկայացել 53 հաջողակ ձեռներեց տղամարդկանց հետ ընթրիքին (լուսանկար, տեսանյութ) Վարչապետի կինը ընթրիքի էր հրավիրել հաջողակ հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով: Հոկտեմբերի 31-ին կայացած ընթրիքին մասնակցելու էին 53 հաջողակ ձեռներեց տղամարդիկ:
-
Ժամանց 11:09 • 01/11 Ինչ կերպարներով են Քիմ Քարդաշյանն ու մյուս աստղերը նշել Հելոուինը (լուսանկարներ) Հելոուինն արևմտյան շոու բիզնեսի աստղերի ամենասիրելի տոներից է, որի ժամանակ նրանք ներկայանում են ամենահամարձակ և անսպասելի կերպարներով: Երբեմն այդ կերպարներն այնքան բարդ ու անսովոր են լինում, որ առաջին հայացքից դժվար է հասկանալ՝ ով է թաքնված տվյալ կերպարի տակ:
Տնտեսություն
-
16:38 • 01.11.24 Հասանելի դարձնել ֆինանսները բոլորի համար. Կոնվերս Բանկ
-
13:32 • 01.11.24 2025թ. բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է. Ավանեսյան
Սպորտ
-
20:12 • 02.11.24 Զավեշտալի ինքնագոլ՝ «Սթոք Սիթի»-«Դերբի» խաղի ժամանակ
-
18:52 • 02.11.24 Ջուլիետա Ավանեսյանը՝ ծանրամարտի Մ20 Եվրոպայի չեմպիոն
Իրադարձային
-
21:00 • 02.11.24 ԱՄՆ նախագահի ընտրությանը վաղաժամ քվեարկել է 72 մլն քաղաքացի
-
20:31 • 02.11.24 Վեհափառն ընդունել է Հունաստանի հայոց թեմի և Կրետեի ուխտավորներին
Մամուլի տեսություն
-
09:28 • 02.11.24 «Կարմիր գծերը» և ուրացման շարունակական ընթացքը. «Փաստ»
-
09:26 • 02.11.24 Ինչպե՞ս է Նարեկ Նալբանդյանը ոսկու հանք ձեռք բերել. «Փաստ»