Պակիստանի նախագահը Դուբայի օդանավակայանում ինքնաթիռից իջնելիս կոտրել է ոտքը

09:23 • 01.11.24

Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին Դուբայի օդանավակայանում ինքնաթիռից իջնելիս կոտրել է ոտքը, հայտնել է Dawn հեռուստաալիքը։

Հիվանդանոցում Զարդարիի ոտքը գիպս են դրել, որը Պակիստանի նախագահը պետք է կրի չորս շաբաթ։ Դրանից հետո 69-ամյա Զարդարիին տուն են ուղարկել և խորհուրդ տվել հանգստանալ։

Վերջին տարիներին, ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, նախագահը բազմաթիվ առողջական խնդիրների է բախվել։