Ես պարբերաբար այցելում եմ Դավիթ Տոնոյանին․ Քրիստինե Պողոսյան (տեսանյութ)

15:32 • 24.10.23

Անազատության մեջ գտնվող նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել և կարծիք հայտնել, որ անհրաժեշտ է Հայաստանում սեղմ ժամկետում նոր ընտրություններ անցկացնել։

Tert.am-ը  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանից հետաքրքրվեց՝ ինչ կարծիք ունի ընկերոջ տեսակետի շուրջ։

Նա պատասխանեց, որ չի կարդացել հարցազրույցը, բայց հայտնեց՝  «Պարբերաբար տեսակցում է Դավիթ Տոնոյանին»։