Պետք է հնարավորինս արագ հզորացնել ՀՀ-ում ԵՄ առաքելությունը․ Միխայել Ռոթ

20:36 • 24.10.23

Պետք է հնարավորինս արագ հզորացնել ՀՀ-ում ԵՄ առաքելությունը։ Այս մասին X սոցցանցի (նախկին` Twitter) իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիմին։

«Ամբողջ սահմանի հետագա մշտադիտարկման համար պետք է հնարավորինս արագ հզորացնենք ՀՀ-ում Եվրոպական միության առաքելությունը իրավիճակը կայունացնելու և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի վրա հնարավոր հարձակումները բացահայտելու համար»,– հավելել է նա։

Նշենք, որ վերջին օրերին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը գտնվում է Հայաստանում։