Բոլոր լրատվամիջոցները պետք է գործեն՝ հարգելով ՀՀ օրենսդրությունը․ Վլադիմիր Վարդանյանը՝ ռուսական հեռուստաալիքների փակման մասին (տեսանյութ)

15:50 • 24.10.23

Բոլոր լրատվամիջոցները պետք է գործեն` հարգելով ՀՀ օրենսդրությունը։

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով՝  Հայաստանում ռուսական հեռուստաընկերությունների եթերազրկման մասին հարցին։

«Ես մամլո ազատության կողմնակից եմ, բայց բոլորը պետք է գործեն հարգելով մեր երկրի օրենսդրությունը»,- հավելեց նա։