ՀՀ-ում ԵՄ առաքելությունն այսօր թվով 1000-րդ պարեկությունն է իրականացրել դեպի սահմանամերձ շրջաններ
Այսօր Հայաստանում ԵՄ առաքելությունն նշում է 1000-րդ պարեկությունը դեպի սահմանամերձ շրջաններ՝ իրավիճակը դիտարկելու և զեկուցելու համար։
Այս մասին տեղեկացրել է Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) X-ի իր միկրոբլոգում:
«Մենք 6 գործող հենակետերից պարեկություն ենք իրականացնում Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, Մարտունի և Իջևան»։
Ամեն շաբաթ մեր դիտորդները անցնում են մոտ 3800 կմ՝ իրականացնելով օրական 7 պարեկություն»,- գրված էր հայտարարության մեջ:










