Իսրայելի ԱԳՆ-ն հերքել Է ՀԱՄԱՍ-ի մասին Էրդողանի խոսքերը
Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Լիոր Հայաթը հերքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման մասին՝ հայտարարությունն անվանելով վիրավորական:
Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Իսրայելը վրդովված մերժում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների մասին Թուրքիայի նախագահի հայտարարությունները:
«Նույնիսկ Թուրքիայի նախագահի այս փորձը ՝ պաշտպանելու ահաբեկչական կազմակերպությունը և նրա հրահրիչ խոսքերը, չեն փոխի այն սարսափները, որոնք տեսել է ամբողջ աշխարհը»,- ասվում է Հայաթի հայտարարության մեջ։
Չորեքշաբթի Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակված շարժումը պայքարում է Պաղեստինի ժողովրդի ազատագրման համար:










