Հերոս ծնողն ու դաստիարակողը չի կարող լինել ո՛չ պատվեր կատարող, ո՛չ վախկոտ․ Նաիրա Հովսեփյանը՝ Գեղամ Մանուկյանին
Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուի ընտրության հարցը:
Բարձրագույն դատական խորհուրդը առաջադրել է նաև դատավորի թեկնածու, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մոր՝ Նաիրա Հովսեփյանի թեկնածությունը։
Նա իր ելույթում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին հարցադրմանն՝ ասելով, որ ինքը միշտ հպարտ է քայլել։
«Դուք ուզում էիք ասել, որ ես պատվեր կատարող եմ, վախկոտ եմ։ Հերոս ծնողն ու դաստիարակողը չի կարող լինել ո՛չ պատվեր կատարող, ո՛չ վախկոտ, սա անհերքելի ապացույց է», - հայտարարեց Նաիրա Հովսեփյանը։
Դատավորի թեկնածուի խոսքով՝ Հայաստանն իր համար սրբություն է:
«Ես առաջնորդվում եմ Գևորգ Արշակյանի կողմից ստեղծված հայրենիքի սիրո բանաձևով` հայրենիքը սիրում են այն ճանաչելով, հայրենիքը սիրում են այն շենացնելով»,- նշեց նա։










