Թուրքիայի խորհրդարանում ստորագրվել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման նախագիծը

18:26 • 25.10.23

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու մասին օրինագիծը, հայտնում է Aksam թերթը։

«Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի միանալու մասին արձանագրության վավերացմանը հավանություն տալու մասին օրինագիծը ստորագրել է խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը: Փաստաթուղթը ներկայացվել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին»,- գրում է հրատարակությունը։