Նոր սոսիներ՝ Մաշտոցի պողոտայում. Երևանում մեկնարկել են արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքները (տեսանյութ)

19:22 • 25.10.23

Երևանում մեկնարկել են արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքները՝ տասնամյակներ շարունակ հատված սոսիների կոճղարմատների տեղում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն:

Երևանյան մայթեզրերին, այգիներում ու պուրակներում կլրացվեն և կտնկվեն ընդհանուր առմամբ շուրջ 1000 արժեքավոր ծառեր: Գործընթացն այս պահին իրականացվում է Մաշտոցի պողոտայում. տնկվում են արևելյան սոսիներ: 

Ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում: