Թրամփի աջակից ​​Մայք Ջոնսոնն ընտրվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ

00:05 • 26.10.23

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորրորդ փորձով խոսնակ է ընտրել. խոսնակի պաշտոնում ընտրվել է հանրապետական Մայք Ջոնսոնը, հայտնում է CNN-ը։

51-ամյա Ջոնսոնը Կոնգրեսի ստորին պալատում ներկայացնում է Լուիզիանա նահանգը: Նա համարվում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներից։ Մինչ քաղաքականություն մտնելը Ջոնսոնը սահմանադրական իրավունքով զբաղվել է մոտ 20 տարի։

Ընդ որում, կոնգրեսականը չափազանց ցածր համբավ ունի կուսակիցների՝ ուկրաինամետ անդամների շրջանում։ Նշվում է, որ նա դեմ է քվեարկել Կիևին աջակցելու օրինագծերի մեծամասնությանը, բացառությամբ 2022 թվականի «լենդ լիզի» օրենքի, ինչպես նաև արել է հակաուկրաինական հայտարարություններ: