ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ԵՄ առաքելության մանդատին ու հայ-ադրբեջանական սահմանին վերաբերող հարցեր

22:00 • 26.10.23

Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հեքի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ։

Այս մասին ասվում է դիտորդական առաքելության X սոցցանցի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Նրանք քննարկել են ԵՄ առաքելության մանդատը և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային տարածքներում անվտանգության զարգացումը»,-նշված է հաղորդագրության մեջ: