Իգդիրում կայացել է Թուրքիայի և Նախիջևանի պատվիրակությունների՝ սահմանային անվտանգության հարցերով խորհրդակցություն
Իգդիրում հանդիպում է կայացել թուրքական և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության պատվիրակությունների միջև։ Հանդիպմանը քննարկվել են ընդհանուր սահմանների անվտանգությանը և այնտեղ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր։ Այս մասին գրում է yenisafak.com-ը:
Հանդիպմանը Նախիջևանի պատվիրակությունը գլխավորում էր Նախիջևանի առանձին սահմանային դիվիզիայի հրամանատար Բախման Բաբաևը, իսկ թուրքական պատվիրակությունը՝ Իգդիր նահանգի նահանգապետ Էրջան Թուրանը։










