Եթե ​​ԱՄՆ-ն հարվածի Իրանին և նրա հետ կապված ենթակառուցվածքին, «կտրվի պատկերացրածից միանգամայն դուրս պատասխան». Իրանի ԱԳՆ

14:18 • 26.10.23

Եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանին և նրա հետ կապված ենթակառուցվածքին, «կտրվի պատկերացրածից միանգամայն դուրս պատասխան»: Այդ մասին Մինսկում Եվրասիական անվտանգության բարձր մակարդակի կոնֆերանսի շրջանակում լրագրողներին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Մոհամմադ Հասան Շեյխ Օլ-Իսլամին, հաղորդում է «Վեդոմոստի»-ի թղթակիցը։

«Պաղեստինցիներին և Գազայի հատվածի բնակիչներին պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցները պետք է ձեռնարկվեն բոլոր երկրների կողմից։ ԱՄՆ-ն առաջին անգամը չէ, որ մեզ սպառնում է հարվածներով, մենք սովոր ենք ամենօրյա սպառնալիքներին։ Բայց ամեն դեպքում, եթե դա տեղի ունենա, եթե նրանք նման տեսակի սխալներ թույլ տան, Իրանի պատասխանը դուրս կլինի բոլոր պատկերացումներից», - ասել է Օլ Իսլամին: