Ինչքանով ամուսինս ինձ ապահովում է, այնքանով էլ բավարարվում եմ. Նուարդ Վարդանյան

14:45 • 26.10.23

Մի բնակարան ունեմ՝ տատիկիս տունն է, մորաքույրս նվիրատվություն է արել ինձ:

Այս մասին լրագրողներին ասել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Նուարդ Վարդանյանը։

«Այդ բնակարանը՝ Աբովյան 29, տուն 28-ը, որը 1915-ից՝ գաղթի թվականից սկսած, երբ պրա-տատիկս գաղթել է Վանից,  ձեռք է բերել այդ բնակարանը, որը  հիմա նվիրատվություն է արել ինձ»,- ասել ե նա։

Նա նշել է, որ իշխանություն գալուց հետո չի հարստացել, եկամուները չեն ավելացել.

«70 քանի հազար դրամով ինչպե՞ս ես պետք է անձամբ հարստանայի: 2022-ին ամուսինս ինձ նվիրել է մեքենա»,- ասել է նա

Լրագրողը նշեց, որ ավագանու մանդատը եկամտաբեր չէ, որին ի պատասխան նա ասաց.

«Ես դրա կարիքը չունեմ, ճիշտն ասած։ Ինչքան որ ինձ ամուսինս ապահովում է, այդքանով բավարարվում եմ»։

Նա նաև հերքեց լուրերը, որ Կենտրոնի թաղապետ է նշանակվելու։