Ռուսաստանը հույս ունի Հայաստանի հետ շփումներում պարզաբանել անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացման մասին Փաշինյանի խոսքերը. Պեսկով

13:22 • 26.10.23

Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի Հայաստանի հետ շփումներում պարզաբանել անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացման մասին Փաշինյանի խոսքերը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանին հանգեցրել են անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության որոշմանը։