Մենք ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չենք համարում․ Թուրքիայի ԱԳՆ

19:46 • 27.10.23

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի համարում ահաբեկչական կազմակերպություն, սակայն դա չի նշանակում, որ Անկարան խրախուսում է անմեղ մարդկանց սպանությունները։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ այս մասին Ֆիդանը հայտարարել է Անկարայում իր դանիացի պաշտոնակցի հետ համատեղ ճեպազրույցում։

Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ շեշտելով, որ Անկարան չի համարում ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն, այլ կարծում է, որ այն ազատագրական խմբավորում է։

«Մի շարք երկրներ, օրինակ, YPG-ն և FETÖ-ն (քուրդ զինյալների և քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների կազմակերպությունները, որոնց հետ Անկարան կապում է 2016 թվականի հեղաշրջման փորձը - խմբ.) չեն ճանաչում որպես ահաբեկչական կազմակերպություններ, մինչդեռ մենք համարում ենք ահաբեկչական։ Մենք Պաղեստինի քաղաքական համակարգի մաս կազմող ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չենք համարում, բայց դա չի նշանակում, որ ընդունում ենք անմեղ մարդկանց մահը, մենք դատապարտում ենք այն հակամարտության սրման հենց սկզբից», - ասել է Ֆիդանը: