Գազայում ամբողջությամբ անջատվել է բջջային կապն ու ինտերնետը

21:10 • 27.10.23

Գազայում ամբողջությամբ անջատվել է բջջային կապն ու ինտերնետը, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։

«Բջջային և ինտերնետային կապի ծառայություններն ամբողջությամբ դադարել են աշխատել Գազայի հատվածում»,- հայտնել է հեռուստաալիքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Իսրայելն այս պահին զանգվածային հարձակում է իրականացնում Գազայի հատվածի վրա։ Այս պահին անկլավը պատերազմի մեկնարկից ի վեր ամենաուժեղ ռմբակոծությանն է ենթարկվում։