Ինդոնեզիայում ապակե կամրջի փշրվելու հետևանքով զբոսաշրջիկ է մահացել (տեսանյութ)

15:37 • 27.10.23

Ինդոնեզիայում հայտնի զբոսաշրջային վայրում ապակե կամրջի փշրվելու հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ երեքը: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 11 զբոսաշրջիկ անցնում էին Գեոնգի կամրջով՝ գետնից մոտ 10 մ բարձրության վրա:

Նրանցից երկուսը, կամրջի փշրվելու հետևանքով, ընկել է գետնին. զբոսաշրջիկներից մեկը մահացել է, մյուսը թեթև վնասվածքներ է ստացել, գրում է dailymail.co.uk-ը։


Եվս երկուսը հանկարծակի փլուզման հետևանքով ցած են շպրտվել և կարողացել են կառչել կամրջից:

Ոստիկանությունն այժմ հետաքննում է միջադեպը. Հնչել են բողոքներ, որ կամրջի անվտանգության վերաբերյալ բողոքներն անտեսվել են: