Միջազգային տիեզերակայանի գործունեությունը մոտենում է ավարտին. «Ռոսկոսմոս»-ի ղեկավար

16:16 • 27.10.23

Միջազգային տիեզերակայանը (ՄՏԿ) մոտենում է իր գործունեության ավարտին։ Այս մասին «Ռոսսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Յուրի Բորիսովը։

«Դուք գիտեք, որ Միջազգային տիեզերակայանն արդեն մոտենում է իր գոյության ավարտին։ Ցավոք, այն արդեն գերազանցել է շահագործման բոլոր թույլատրելի ժամկետները»,- ասել է նա:

Բորիսովի խոսքով՝ ՄՏԿ-ում ռուսական տեխնիկայի 80%-ը երաշխիքային ժամկետից դուրս է։

Դեռևս 2022 թվականի հուլիսին Բորիսովը հայտնել էր «Ռոսկոսմոսի»՝ ՄՏԿ նախագծից դուրս գալու և Ռուսական ուղեծրային կայան ի ստեղծման ծրագրերի մասին: Դրա կառուցումը նախատեսվում է 2027–2032 թվականներին։ Բորիսովն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանը պետք է դուրս գա ՄՏԿ նախագծից այն պահին, երբ սկսվի Ռուսական ուղեծրային կայանի տեղակայումը։