Վրաստանում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը. Imedi

11:52 • 27.10.23

Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ հանդիպում են անցկացրել Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մուխրանիում։

Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում։ «Իմեդի» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ երեք վարչապետների հանդիպումը տեւել է մի քանի ժամ։