Օկուպացված Ստեփանակերտում և Իվանյանում Ադրբեջանը ժամանակավոր պարետներ է նշանակել

18:28 • 27.10.23

Օկուպացված Ստեփանակերտում, Իվանյանում, ինչպես նաև  Տերտերում Ադրբեջանը ժամանակավոր պարետներ է նշանակել:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվականները, այս մասին կոլեգիայի նիստում ասել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Վիլայաթ Էյվազովը:

««Ազատագրված տարածքներում» (չակերտները՝ Tert.am-ի) ձեռնարկվել են անվտանգության և իրավակարգի ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցները, պահպանության տակ է վերցվել յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր շենք և ենթակառուցվածքային օբյեկտ»,- նշել է նա:

Օկուպացված Իվանյանի հրամանատար է նշանակվել գնդապետ Զաուր Նաբիևը,  Տերտերի շրջանի հրամանատար՝ գնդապետ Էլչին Գասիմովը, իսկ  օկուպացված Ստեփանակերտի հրամանատար՝ ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը:

Օկուպացված Ստեփանակերտում ստեղծվել է քաղաքային ոստիկանության բաժին:

 

 

Օկուպացված Ստեփանակերտում և Իվանյանում Ադրբեջանը ժամանակավոր պարետներ է նշանակել